Եթե Իրանն Իսրայելի ագրեսիային չպատասխաներ, տարածաշրջանում լայնածավալ և անվերահսկելի պատերազմ կծավալվեր․ Փեզեշքիան
Իսրայելի ագրեսիային Իրանի տված պատասխանի շնորհիվ Մերձավոր Արևելքի երկրները չբախվեցին ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Եթե սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը-խմբ․) ագրեսիան անպատասխան մնար, դա կարող էր հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ և անվերահսկելի պատերազմի»,- ասել է Փեզեշքիանը։