Ռուսաստանը Թուրքիայի հետ գազի մատակարարման շուրջ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել
Մոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։
Այս մասին հայտարարել է հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
«Ներկայումս մենք իրականացնում ենք խոշորամասշտաբ համատեղ նախագծեր, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», որի մեկ գիծը գազ է մատակարարում Թուրքիայի ներքին շուկա, իսկ երկրորդը՝ Եվրոպա։ Նախագծերը հաջողությամբ իրականացվում են։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ ենք ընդլայնել այն։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցում այս ուղղությամբ»,-ասել է Ալեքսանդր Նովակը։