Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից Су-30МКИ կործանիչներ գնելու հնարավորությունը. Jetline Marvel
Ի պատասխան Պակիստանի կողմից աջակցվող Ադրբեջանի աճող օդային հզորության՝ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից Су-30МКИ կործանիչներ գնելու հնարավորությունը՝ որպես տնտեսապես արդյունավետ եւ մարտականփորձով ապացուցված այլընտրանք։
Այս մասին հաղորդել է Jetline Marvel-ը։ Հավանական գործարքն ընդգծում է Հայաստանի փոփոխվող պաշտպանական ռազմավարությունը եւ Հնդկաստանի աճող դերը որպես զենքի համաշխարհային մատակարար։ Հայաստանը վերանայում է իր ռազմական ստրատեգիան՝ ի պատասխան Ադրբեջանի աճող օդային հզորության, որն այժմ ամրապնդվում է Պակիստանի հետ կնքված 4.6 մլրդ դոլարի կործանիչ ինքնաթիռների գնման գործարքով: Մինչ Բաքուն պատրաստվում է սպառազինության մեջ մտցնել նոր սերնդի 40 JF-17 Thunder Block III կործանիչներ, Երեւանը դիմում է Նյու Դելիին հզոր պատասխանի՝ հնդկական Су-30МКИ կործանիչների համար:
Երեւանը ձգտում է խորացնել գործընկերությունը՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելով հնդկական արտադրության Су-30МКИ կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։
Հայաստանի հետաքրքրությունը Су-30МКИ- ով պայմանավորված է անվտանգության մտահոգություններով՝ կապված Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Block III կործանիչների լայնածավալ գնման հետ, որոնք հագեցած են ժամանակակից ավիոնիկայով եւ հեռահար PL-15 հրթիռներով: Երեւանը Су-30МКИ-ն դիտարկում է որպես ռազմավարական հավասարեցնող միջոց: Հնդկաստանի Су-30МКИ ինքնաթիռների նավատորմն ապացուցել է իր արժեքավորությունը, մասնավորապես՝ «Սինդուր» գործողության ժամանակ, որտեղ ինքնաթիռները կատարել են ճշգրիտ հարվածներ եւ ցուցադրել խոր ներթափանցման հնարավորություններ: Հնարավոր գործարքը
կհեշտացնի Հայաստանի համար Су-30МКИ ինքնաթիռների նավատորմի ինտեգրումը:
Կործանիչը նախատեսված է բոլոր եղանակային պայմաններում թռիչքների եւ «օդ-օդ» եւ «օդ-երկիր» գրոհներ իրականացնելու համար։ Այն կարող է թռչել ավտոպիլոտով եւ օգտագործել ռադար ցածր բարձրության վրա նավիգացիայի համար, գրոհել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախներ՝ առանձին կամ խմբակային։ 2024թ. դրությամբ արտադրվել է այս ինքնաթիռներից մոտ 600-ը։
Մասնագետները կարծում են, որ HAL-ի արդիականացված Су-30МКИ փաթեթը, որը ներառում է հնդկական Astra հրթիռներ, Rudram հակառադարային հրթիռներ եւ BrahMos թեւավոր հրթիռներ, ներկայացնում է շատ ավելի լավ եւ մատչելի փաթեթ՝ արեւմտյան այլընտրանքների համեմատ։