չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, Տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում․ Թաթոյանը՝ իմքայլական պատգամավորին

Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, Տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում․ Թաթոյանը՝ իմքայլական պատգամավորին

Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում Մարդու իրավունքների պաշտպանին: Տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում: Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` պատասախանելով իմ քայլական պատգամավորի Մարիա Կարապետյանի հարցին։

Թաթոյանի խոսքերով, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն.

«Անընդհատ ասում էին՝ ոչ մի բան տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է: Արդյունքում ամբողջը լցվում էր ապատեղեկատվությամբ: Մարդիկ գյուղում են ապրում, սահմանին են ապրում, ադրբեջանցի զինվորները գալիս են, մարդիկ շոկի մեջ են հայտնվում: Պետությունը փոխանակ գնա նրանց հետ աշխատի, ոչ միայն դա չի անում, այլ նաև հայտարարում է, որ ամեն ինչ նորմալ է»:

ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանն էլ է ասում, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է.

«Ադրբեջանի նպատական է աշխարհին ասել, որ ամեն ինչ հիանալի է, ոչ մի բան չկա, Հայաստանից որտեղից եք լսել, որ բողոքեն, իրենք էլ են ասում, որ ամեն ինչ նորմալ է: Պետությունը որևէ բան չի անում, հետո էլ մեղադրում է մեդիատեռորի մեջ»:

Խոսելով ՄԻՊ-ի գործունեության մասին, Թաթոյանը հավելեց․

«Մարիա Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է ու շատ վիրավորական է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից այդպիսի ուղերձներ հղելը: Ես ասացի, որ A կարգավիճակը մենք ստացել ենք 2016, 17, 18 թվականների գործունեությունը գնահատելու համար: Հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր ամբիոններից գնահատականի չէր արժանանա»,-ասաց նա:

  • Կիսվել: