Քաղաքացիենրը փակել են Արին Բերդ փողոցի խաչմերուկը. պահանջում են նորոգել ճանապարհը
Քաղաքացիներն այսօր՝ մայիսի 213–ի առավոտից փակել են Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը (ՏԷՑ–ի կռուգ)։ Նրանք բողոքում են, որ այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է և ավտոմեքենաները նման ճանապարհով երթեւեկելուց փչանում են, խափանվում են։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ երկու ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիա են իրականացրել, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն արել, մատը մատին չեն տվել խնդրին լուծում տալու համար։
Նրանց խոսքով՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է թե այն վարչական շրջանի ենթակայության տակ չէ, այլ միջհամայնքային ճանապարհ է, իսկ քաղաքապետարանը չի արձագանքել։
«Այստեղ կարելի է մի խաղ հիմնել՝ «Արին Բերդի բանալիները», ամեն հարյուր մետրի վրա մեկը կանգնի բանալի բաժանի մեքենայով անցնողին և ասի. «Շնորհավորում եմ, դուք հաղթահարեցիք հերթական 100 մետրը», շաբաթվա վերջում էլ հաղթող մասնակիցը կկարողան իր տրանսպորտային միջոցը վերանորոգի քաղաքապետարանի միջոցներով»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը և նշեց որ պահանջում են հանդիպում քաղաքապետարնի պատասխանատուի հետ։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը և հայտնեց, որ փողոցը հիմնանորոգելու մրցույթի է դրված, քանի որ գրունտային խնդիրներ կան և միջին նորոգում հնարավոր չէ անել։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում կնորոգվի, բայց բողոքի ակցիայի մասնակիցները չեն հավատում։