ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռուսաստանի հատուկ ծառայությունները Կալինինգրադում ահաբեկչության են կանխել Հաղթանակի օրը

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Կալինինգրադում ահաբեկչության են կանխել Հաղթանակի օրը

 Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Կալինինգրադում մայիսի 9-ին ուկրաինացի համակարգողի հանձնարարությամբ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող ռուսաստանցու ձերբակալության մասին:
 
Գերատեսչության տվյալներով` տղամարդը պայթյուն էր ծրագրում շքերթի շարասյան ճանապարհին։ Telegram մեսենջերում ահաբեկչական կառույցի ներկայացուցչի հետ նրա նամակագրությունը հաստատել է ահաբեկչության նախապատրաստումը։ Ըստ կասկածյալի ցուցմունքների` նա ընդամենը 150 ԱՄՆ դոլար է հասցրել ստանալ իր կրիպտոդրամապանակին։
 
Նրան մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։ Քննչական գործողությունները շարունակվում են։

  • Կիսվել: