կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում։

Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) զիջեցին մրցակիցներին կիսաեզրափակիչում և դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանն այսօր ևս նվաճել են ԵԱ-ի բրոնզե մեդալ։

  • Կիսվել: