կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մինչ սահմանազատումը պետք է խաղաղության պայմանագիր լինի, ոչ թե ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ. Բագրատ Սրբազան

Մինչ սահմանազատումը պետք է խաղաղության պայմանագիր լինի, ոչ թե ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ. Բագրատ Սրբազան

Մեր պահանջն է այս ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթի ընթացքում:

«Սահմանազատում չի կարող լինել` առանց խաղաղության պայմանագրի` տեսականորեն:Երկրորդ, բազմիցս ասել ենք, ըտնդամենը երկու տարի առաջ` Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք` արյունով մեր տարածքները գրավել են: Երկու տարվա խնդիրը թողած` գնացել են հետ` 90-ականների հարցը լուծելու: Դա բարեմտություն է, եթե բարի կամքի դրսևորում է, ինչու մյոսւ կողմից չկա դա: 

Ո'չ երաշխիք կա, ոչ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ »‎,- ասաց նա` նշելով,  որ մինչ սահմանազատումը պետք է խաղաղության պայմանագիր լինի, ոչ թե ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ դեռ եռակողմ հայտարարության ժամանակ ինքը ասել էր Ղազախի գյուղերի վերաբերյալ, որ դա կլինի մեր ստորացման վերջին մեխը, մինչդեռ, ինչպես պարզվեց` ավելի մեծ ստորացում կա. «Քանդում են Տավուշը` ողջ բնագծերը, կահավորանքը, գյուղացիները տները, առանց քարտեզի, առանց հիմնավոր կոորդինատների»: 

  • Կիսվել: