կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արագածոտնիում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են

Արագածոտնիում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ծառերի ու ապառաժ քարերի վրա։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են։

  • Կիսվել: