Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ ԵԱ-ի փոխչեմպիոն (տեսանյութ)
Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 48 կգ քաշային կարգի եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Էդմոնդ Խուդոյանի հետ և զիջեց 5:0 հաշվով: