շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Արարատ Միջազգային Համագործակցություն» ՀԿ-ն իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

«Արարատ Միջազգային Համագործակցություն» ՀԿ-ն իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

«Արարատ Միջազգային Համագործակցություն» Հասարակական կազմակերպությունը իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։
Հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ որոշվում է հայի իր բնօրրանում արժանապատիվ ապրելու հարցը, ոչ մի հայորդի իրավունք չունի անտարբերություն դրսևորել, քանզի դա հղի է գոյաբանական վտանգներով։
Այսօր մենք բոլորս պետք է մեր ցասումի ձայնը բարձրացնենք այս վարչակազմի վարած ազգադավ, նսեմացուցիչ քաղաքականության դեմ։ Մենք պետք է միահամուռ ոտքի ելնենք, որպեսզի խոչընդոտենք այս ազգակործան թափանիվի ընթացքը։
Ուստի «Արարատ Միջազգային Համագործակցություն» Հասարակական կազմակերպությունը իր ողջ կազմով միանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը՝ պատրաստակամություն հայտնելով իր ուժերի ներածին չափով նպաստել համաժողովրդական ընդվզմանը և այս չարիքի իշխանություններից ազատմանը։

ՀԿ նախագահ՝ Հովսեփ Սարգսյան

  • Կիսվել: