հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»,-ասված է ցավակցական հեռագրում։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում ուղևորատար ավտոբուսը դեկտեմբերի 1-ին վթարի էր ենթարկվել, որ հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, և տուժել 22 հոգի:

  • Կիսվել: