երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե որևէ ձևով որևէ բան սկսվի մեր երկրում, ուրեմն՝ մեր իշխանությունները հրահրողներն են, պատասխանատուն են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազան

Եթե որևէ ձևով որևէ բան սկսվի մեր երկրում, ուրեմն՝ մեր իշխանությունները հրահրողներն են, պատասխանատուն են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազան

Եթե որեւէ ձեւով որեւէ բան սկսվի մեր երկրում, ուրեմն՝ մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն էլ են: Այս մասին Աբովյանում իր ելույթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` դիմելով երթի մասնակիցներին:

Նա, մասնավորապես, նշեց. «Այո՛, մեզ վախեցնում են պատերազմով. սուտ, էլ բան չասեմ: Եթե նույնիսկ պատերազմով վախեցնում են, իրենք են երկրի կառավարիչները, երկրի ներսում ինչ-որ տեղի է ունենում, նրանք պարտավոր են դրա անվտանգությունը սահմանել եւ մեզ պատերազմով չվախեցնել: Ուրիշ բան, որ իրենց գլխավորությամբ պատերազմով վախեցնում են: Եթե որեւէ ձեւով որեւէ բան սկսի մեր երկրում, ուրեմն՝ մեր իշխանությունները հրահրողներն են, պատասխանատուն են, պայմանավորվողն են»:

Բագրատ Սրբազանը վստահեցրեց՝ իրենք միայն խաղաղ են ընթանալու առաջ:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը վաղը 11:00-ին կշարժվի դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք:

 

 

  • Կիսվել: