ՌԴ սահմանապահները ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց»-ում, ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեն գործունեությունը. Պուտինն ու Փաշինյանը համաձայնություն են ձեռք բերել. աղբյուր
Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ավելի քան մեկ ժամ տևած բանակցությունները:
Ինչպես հայտնում է Բաղրամյան 26–ը` բանակցությունները հաջող են անցել:
Համաձայնություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները ըստ նախատեսվածի այլեւս ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում:
Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Արարատում, Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեն գործունեությունը: