երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է... Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- ասել է Պուտինը։

Նա նշել է նաև, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։

 

  • Կիսվել: