Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում
Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Միրզախանյանն ու Սահակյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Մելքոնյանը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ու տեղափոխվել անվտանգ վայր։