երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպես է կարողացել բեռնատարը մտնել բոլոր կողմերից փակ հրապարակ, ոստիկանապետը պատասխանել է, որ վարորդը «քշել է ոստիկանների ուղղությամբ բորդյուրներով»:

Նրա խոսքով՝ ոստիկանների շրջանում վիրավորներ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրապետության հրապարակում բեռնատարը վարել են մարդկանց ուղղությամբ: Վիրավորներ եւ զոհեր չկան:

Տեղեկաղցրել էինք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել դեպքի առթիվ:

  • Կիսվել: