երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում ցուցարարները մայիսի 12-ին կգիշերեն խորհրդարանի մոտ

Վրաստանում ցուցարարները մայիսի 12-ին կգիշերեն խորհրդարանի մոտ

Մայիսի 12-ին քաղաքացիները նախատեսում են հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում և գիշերել խորհրդարանի մոտ, գրում է aliq.ge-ն:

«Գիշերենք Վրաստանի համար» հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, դրա պատճառը մայիսի 13-ի առավոտյան իրավական հարցերի հանձնաժողովում «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցման նշանակումն է:

«Հավաքվենք և գիշերենք, քանի որ մայիսի 13-ի առավոտյան իշխանությունները նշանակել են ռուսական օրենքի հանձնաժողովային լսումներ՝ նախապատրաստվելու երրորդ ընթերցմամբ քվեարկությանը: Քանի որ ստիպված կլինենք գիշերել, պետք է նախօրոք հավաքենք իրերը, տանենք քնապարկեր, փոքր վրաններ, սնուցող մարդկոցներ, լապտերներ, անվտանգության ակնոցներ և այն ամենը, ինչը կօգնի մեզ ապահով լինել:

Երկրի հանդեպ սիրո մեր անխոնջ միասնությամբ՝ գիշերենք միասին և առավոտյան թույլ չտանք, որ Երազանքի պատգամավորները մտնեն խորհրդարանի շենք և շարունակեն գործել ժողովրդի, Եվրամիության և սահմանադրության կամքին հակառակ»,- նշել են կազմակերպիչները:

Ի դեպ, բացի այս՝ մայիսի 11-ին նախատեսվում է լայնածավալ ցույց։ Քաղաքացիները չորս տարբեր վայրերից երթ են հայտարարել դեպի Եվրոպայի հրապարակ: Բացի այդ, ակցիաներ են անցկացվում Վրաստանի այլ քաղաքներում ևս։ Թբիլիսիում երիտասարդները շարունակում են ամեն օր բողոքի ակցիաներ իրականացնել «ռուսական օրենքի» դեմ։

 

  • Կիսվել: