շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Զուրաբիշվիլին ընտրությունները համարում է Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը

Զուրաբիշվիլին ընտրությունները համարում է Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը

Վրաստանում լարված քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհն ընտրություններն են։ Այս մասին վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ միանշանակ վետո կդնի կառավարության կողմից ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ 30 տարի իր երկրին աջակցող ուժերին գործակալ անվանելը փակում է ճանապարհը դեպի Եվրամիություն և չի տեղավորվում տրամաբանության մեջ։

«Այն ժամանակը, որ մենք ծախսում ենք այս օրենքի վրա, կարող ենք ծախսել ավելի արդյունավետ բաների վրա։ Միայն ընտրությունները կարող են էապես փոխել իրավիճակը երկրում։

ԵՄ պաշտոնյաները պետք է լսեն ոչ միայն փողոց դուրս եկած մարդկանց, այլեւ քվեարկության գնացողների ձայնը: Եթե անգամ ես վետո դնեմ օրենքի վրա, դա խորհրդանշական է լինելու, և կառավարությունը, խախտելով վետոն, կընդունի այս փաստաթուղթը»,-նշել է Վրաստանի նախագահը:

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

 

  • Կիսվել: