երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը. ինչ են քննարկում

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը. ինչ են քննարկում

Մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

Բանակցությունները սկսվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։ Փաշինյանն ու Պուտինը միասին են մուտք գործել Կրեմլի Անդրեևյան դահլիճ և միմյանց ձեռք սեղմել։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ  բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա․ 

«Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության մասին, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատասխան նշել է, որ Պուտինի հետ վերջին անգամ հանդիպել է անցյալ տարվա դեկտեմբերին։ «Դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն: Վստահ եմ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում անգտանգությանն առնչվող հարցերը»։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Կրեմլում շատ կարևոր նշանակություն են տվել այս հանդիպմանը, քանի որ այն կարող է շատ հարցերում հստակություն մտցնել, որովհետև քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր են կուտակվել։

 

  • Կիսվել: