Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում շինարարական աշխատանքներ են
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կատարվում են հողային աշխատանքներ, հողային հանույթ, լիցք, կառուցվում են ճանապարհի հիմքը, արհեստական կառուցվածքները։