շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանրապետության 20 տարբեր հասցեներում կիրականացվեն համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ (տեսանյութ)

Հանրապետության 20 տարբեր հասցեներում կիրականացվեն համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ (տեսանյութ)

Մոտ 4 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացնում է համայնքային նշանակության շինարարական կարևոր աշխատանքներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ... ծրագրերն իրականացվում են տարբեր ուղղություններով:

Հիմնականում ավարտված է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 100-ամյա շենքի պատշգամբի վերակառուցման աշխատանքները:

«Զարդասյուները, նախշերը պահպանվել են նույնությամբ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Ծրագրով վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը. սա էլ դարձել էր վթարային:

  • Կիսվել: