Բագրատ Սրբազանը վերադարձավ Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Տավուշը հանուն հայրենիքի շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ հավաքօ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ ինքն այս գիշեր մնալու է հրապարակում:
Մի պահ նա բացակայեց հրապարակից, ինչից հետո համացանցում սկսեցին լուրեր տարածվել այկն մասին, իբրև թե Բագրատ Սրբազանը գնացել է հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հերքելու համար այդ տեղեկությունը՝ Բագրատ Սրբազանը տեսանյութ հրապարակեց, որում ասում է, որ ինքն ընդամենը հյուրանոցում է, գնացել է վիրավոր ոտքերը վիրակապելու, որից հետո հետ կվերադառնա հրապարակ: Նա նաև սուտ անվանեց այն տեղեկությունները, իբրև թե ինքը գնացել էր հանդիպելու Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ որևէ այլ մեկի հետ: