երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը

Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը

Հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան հայտնել է, որ ինքն ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը որդի են ունեցել, հայտնում է Sport-express-ը:

«Այո, ես իսկապես մայր եմ դարձել։ Ծնվել է մեր որդին։ Նրա անունը դեռ չենք հայտնում»,-ասել է Ռոմաշկինան։

Մայիսի 7-ին Ռոմաշկինան հայտարարել էր, որ երեխայի է սպասում։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2023 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: