երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը տպավորիչ արդյունքներ է գրանցել Եվրոպայի 26-րդ առաջնությունում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը տպավորիչ արդյունքներ է գրանցել Եվրոպայի 26-րդ առաջնությունում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մայիսի 8-ին մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում:

-Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝

Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

- Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝

Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ:

- 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Գուրգեն Անտոնյան - 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Վերին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Սերոբ Աբրահամյան - 85 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Այսօր՝ մայիսի 9-ին, ին մեր մարզիկները աչքի են ընկել աջ ձեռքի մրցապայքարում՝ գրանցելով ուշագրավ արդյունքներ:

- Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝

Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

- Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝

Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։

- 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Գուրգեն Անտոնյան + 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մարզիչներ Ոսկան Մարգարյանի, Վարդան Ստեփանյանի և Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:

  • Կիսվել: