երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եմենի հութիները հարվածել են իսրայելական նավերին

Եմենի հութիները հարվածել են իսրայելական նավերին

Եմենի հութիները հարվածել են Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսում նավարկող իսրայելական երեք նավի:

Ինչպես հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան՝ կիրառվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ:

«Եմենի զինված ուժերը ուշադրությամբ հետևում են Գազայի հատվածում իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում կակտիվացնեն ռազմական գործողությունները՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի»,- նշել է նա:

Ավելի վաղ հութիները նախազգուշացրել էին, որ թիրախավորելու են իսրայելական և այդ երկրի հետ կապ ունեցող նավերը, այդ թվում՝ առևտրային, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը:

  • Կիսվել: