ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում․ ՄԻՊ-ը արաձագանքել է տեսանյութին

Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում․ ՄԻՊ-ը արաձագանքել է տեսանյութին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է երեկ հրապարակված տեսանյութին, որտեղ, ըստ հրապարակման, ոստիկանները  հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում։

Նա գրել է․ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո։»

  • Կիսվել: