հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ-ում տեղյակ չեն քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձեր անելու մասին

ԱԱԾ-ում տեղյակ չեն քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձեր անելու մասին

ԱԱԾ-ում տեղյակ չեն քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձեր անելու մասին Ազգային անվտանգության ծառայությունում տեղյակ չեն փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակում նրա համակարգիչն առգրավելու մասին: PrimeNews.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ փաստաբանի աշխատասենյակում համակարգիչը առգրավելու մասին տեղեկությանը չեն տիրապետում:

«Ավելի ուշ զանգեք, կփորձենք ճշտել», ասացին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակը հայտարարել էր, որ ԱԱԾ քննիչ Օինկ առաքելյանը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ փաստաբանը հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ:

«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնամխելի է օրենքով: Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը», հայտարարել էր փաստաբանական գրասենյակը: Փաստաբանը հրաժարվել է տրամադրել համակարգիչները, բայց չի բացառել, որ ուժ կիրառելով էլ կարող են առգրավել: Փաստաբանի հետ կատարվածի հետքերով նրա գրասենյակ է այցելել ՄԻՊ արագ արձագանքման խումբը:

  • Կիսվել: