Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով՝ Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:
Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: