հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀԿ-ականները հանդիպել են  Արցախից բռնի տեղահանվածների հետ

ՀՀԿ-ականները հանդիպել են Արցախից բռնի տեղահանվածների հետ

Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում են ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Հայտնում են ՀՀԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագայի տեսլականի, միասնական աշխատանքի և հետագա անելիքների մասին մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արմադա» վերլուծական կենտրոնի և Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտության» կենտրոնի ղեկավար կազմը։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: