ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի քաղաքապետին մեղադրելու հիմքեր չկան. Ալեն Սիմոնյան

Երևանի քաղաքապետին մեղադրելու հիմքեր չկան. Ալեն Սիմոնյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի որեւէ անհրաժեշտություն չեմ տեսնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ավելին, նա պնդեց, որ չկան հիմքեր, որի համար կարող է մեղադրել Երևանի քաղաքապետին:

«Պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը և մնացել է իր գործառույթների մեջ։ Որպես իրավաբան կարող եմ ասել՝ օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որը այսօր ընդդիմությունը փորձում է շահարկել»,- հայտարարեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, Սիմոնյանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում այդ դաշտում ու հավելեց.

«Բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, մեկը մյուսի հետ կապել նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանությամբ։ Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կամ որևէ մեկը կարող է «Կամազ»-ի դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան անի՞։ Ընդդիմությունը բնական է, որ դա պետք է մտածի։ Եթե որևէ մեկը մտածում է, կարող է ինչ-որ բանի դիմաց ինչ-որ բան ստանալ, դա հին տրամաբանության մեջ է»։

  • Կիսվել: