Ներեցեք, որ ձեզ հիասթափեցրի. Սելին Դիոնը չեղարկել է Մոնրեալում իր համերգները
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ չեղարկում է հոկտեմբերի 5-ին և 6-ին Մոնրեալում նշանակված իր համերգները: Պատճառը ձայնի հետ կապված խնդիրներն են: Այդ մասին հայտարարել է երգչուհին` Facebook-ում տեսաուղերձ հրապարակելով:
«Ներեցեք, որ ես ձեզ հիասթափեցրի»,-ասել է երգչուհին և ասել, որ իր մոտ մրսածություն է նկատվում:
Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչները նույն այդ պատճառով չեղարկել են Մոնրեալում նրա ևս չորս ելույթ: Այդ շոուները հետաձգվել են 2019 թվականի նոյեմբեր: