կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանդիպում-համերգ Էրեբունի վարչական շրջանում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին

Հանդիպում-համերգ Էրեբունի վարչական շրջանում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին

Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցավ Հակոբի և Արմենի հանդիպում-համերգը, որին ներկա էին նաև զինվորականներ, տեղեկանում ենք Էրեբունի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

՛՛Տոնական երեկոյի ընթացքում հնչեցին հայրենիքի և սիրո մասին կատարումներ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին ամենաջերմ լիցքերը։

Երեկոյի ավարտին վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, շնորհավորելով Բանակի տոնի կապակցությամբ, պարգևատրեց հայրենիքի պաշտպաններին, ինչպես նաև տոնական տրամադրությունն ապահովող արտիստներին։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: