Հայաստանի պատվիրակ Նարեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՛՛Մանկական Եվրատեսիլ 2022՛՛ երգի միջազգային մրցույթում, որին մասնակցում էր 16 երկիր, Հայաստանը ներկայացնող Նարեն իր ՛՛Dance՛՛ երգով զբաղեցրեց 2-րդ տեղը:
Նշենք, որ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Վրաստանին:
Հայաստանը 12 միավոր ստացավ Ղազախստանից, Ֆրանսիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Իսպանիայից:
Առցանց քվեարկությունից Հայաաստանը ստացավ լրացուցիչ 70 միավոր:
Այսպիսով՝ հաղթեց Ֆրանսիան, երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը, իսկ երրորդը՝ Վրաստանը: