երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչպե՞ս մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Ինչպե՞ս մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով:

Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին):

Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող հետևյալ երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Վրաստանը, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սան Մարինոն, Շվեյցարիան  և  Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:

Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին (որոշ երկրների դեպքում գործում է նաև հեռախոսազանգի և առցանց քվեարկության տարբերակը):

Ուշադրություն. քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ։ Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն, գրում է 1lurer.am-ը:  

 

  • Կիսվել: