հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ մարզեր տեղափոխված 80 401 բռնի տեղահանվածներից 8 030-ը հյուրանոցներում է

ՀՀ մարզեր տեղափոխված 80 401 բռնի տեղահանվածներից 8 030-ը հյուրանոցներում է

ՀՀ մարզերում այս պահին գտնվում է ԼՂ–ից բռնի տեղահանված 80 401 մարդ։ ՀՀ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը։

«Նրանց բոլորի ֆիզիկական գտնվելու վայրը գիտենք` բոլոր բնակավայրերով ու համայնքներով»,– վստահեցրեց նա։
Նախարարի տվյալներով` 8 030 մարդ հիմա ապրում է մարզերի հյուրանոցներում, մոտ 1700 մարդ էլ` առանձին տներում և բնակարաններում։
Սանոսյանի խոսքով` հյուրանոցներում ապրող մարդկանց մոտ օրերս կառավարությունը պետք է տեղափոխի այլ վայրեր, որպեսզի հյուրանոցները կարողանան վերսկսել իրենց բնականոն գործունեությունը։
 

  • Կիսվել: