հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը հետաքրքրվել է, թե Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնն ինչ աշխատանք է տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

Սյունիքի մարզպետը հետաքրքրվել է, թե Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնն ինչ աշխատանք է տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն, հայտնում են մարզպետարանից:

Տնօրեն Ռոմա Զաքարյանի ուղեկցությամբ նա շրջել է կենտրոնում, քննարկել կառույցի գործառույթները, ծանոթացել աշխատակիցների հետ, այստեղ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։

Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե կենտրոնն ինչ աշխատանք է տարել ու տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, որքանով է աջակցում նրանց տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել սերտացնել մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությունը, հատկապես աշխատաշուկային առնչվող հարցերում։

  • Կիսվել: