Թեհրանում կբեմադվրի «Հին աստվածներ» ներկայացումը՝ հիմնված Լևոն Շանթի համանուն ստեղծագործության վրա
Թեհրանի «Արարատ» մշակութային-մարզական ակումբի Կոմիտասի անվան դահլիճում, նոյեմբերի 8-ից սկսած և 6 երեկո, բեմում կլինի հայկական թատերախմբի բեմադրած «Հին աստվածներ» ներկայացումը, գրում է parstoday.ir-ը:
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բեմադրությունը հիմնված է Լևոն Շանթի համանուն ստեղծագործության վրա:
«Հին աստվածներ» ստեղծագործությունը պատմում է Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցու կառուցման մասին: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։
Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Եվ դրանցի հետո ամեն ինչ փոխվում է: