երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Թեհրանում

Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Թեհրանում

109 տարիներ են անցնում Հայոց Ցեղասպանությունից ,որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ,զոհեր որոնք համարվում են Սրբադասված նահատակներ: Հայ ժողովրդի Սրբադասված նահատակների հիշատակը հավերժ վառ պահելու նպատակով ,ամեն տարի հայաշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրում է parstoday.ir-ը:

Թեհրանի հայոց թեմում ,Հայոց Ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելու նպատակով ժամանակին Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի կողմից կյանքի է կոչվել կենտրոնական հանձնախումբ, որը միությունների հետ համագործակցաբար մի շարք աշխատանքներ է նախաձեռնել: Ապրիլի 21-ին Թ.Հ.Թ.Կրթական խորհրդի նախաձեռնությամբ հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտության համար կազմակերպվել էր հատուկ միջոցառում «Արարատ» մարզավանում:Ապրիլի 22-ին մանկապարտեզի ,նախակրթարանի և տարրական օղակի աշակերտները ,Թեհրանի հայահոծ քաղաքամասերի եկեղեցիներում ծաղիկներ մատուցեցին Բյուրավոր նահատակների հուշարձանների մոտ։

  • Կիսվել: