կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելի իշխանությունները խուզարկել են Երուսաղեմում Al Jazeera-ի գրասենյակը

Իսրայելի իշխանությունները խուզարկել են Երուսաղեմում Al Jazeera-ի գրասենյակը

Իսրայելի իշխանությունները խուզարկել են Երուսաղեմի հյուրանոցային այն համարը, որն  Al Jazeera-ի համար գրասենյակ էր ծառայում։ Խուզարկությունը հաջորդել է երկրի կառավարության քաթարյան հեռուստաալիքը փակելու կիրակի օրվա որոշմանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի և հեռուստաալիքի աղբյուրները:

Նշվում է, որ խուզարկության տեսանյութերը հրապարակվել են համացանցում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը քվեարկել էր երկրում Al Jazeera-ի փակման օգտին՝ օգտագործելով անցած ամիս խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքը, որն արգելում է Քաթարի հեռուստաընկերության հեռարձակումը Գազայի հատվածում:

 

  • Կիսվել: