կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում

Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում

Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
 
Հաջորդ ոսկին հավաքականին բերեց 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին։
Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։
Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։
Իսկ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։

  • Կիսվել: