կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին

Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին

Վաշինգտոնում ավտոմեքենան մխրճվել է Սպիտակ տան ցանկապատի մեջ, վարորդին գտել են մահացած, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։

Հստակեցվում է, որ ավտոմեքենայի բախումը դարպասին «ոչ մի վտանգ չի ներկայացրել» Սպիտակ տան համար։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Հունվարին ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել էր, որ մեկ այլ ավտոմեքենա բախվել է Սպիտակ տան ցանկապատին, իսկ վարորդը ձերբակալվել է։

  • Կիսվել: