հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից. պարզաբանում է փոխնախարարը

Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից. պարզաբանում է փոխնախարարը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են կամովին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, հետևաբար կարող են նաև օգտվել գործող պետական աջակցության ծրագրերից։

«Այսօր արդեն ծրագրից կարող է օգտվել այն ամուսնական զույգը, որոնցից նույնիսկ մեկը ՀՀ քաղաքացիություն ունի։ Անհրաժեշտ է սահմանամերձ թվով 80 բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը»,- նշեց Խաչատրյանը։

«Պետության աջակցության թիվը կազմում է 16 մլն դրամ, այս գումարի շրջանակներում շահառուները կարող են նախագծել իրենց սեփական տունը։ Բայց սա չի բացառում, որ տունը չի կարող լինել ավելի մեծ բնակելի մակերեսով։ Այս դեպքում, եթե 16 մլն դրամը գերազանցում է, քաղաքացիներն իրենք պետք է մնացած գումարն ապահովեն»,- նշեց Խաչատրյանը։


  • Կիսվել: