հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի պատճառով չի շարունակի ելույթը Հայաստանի առաջնությունում

Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի պատճառով չի շարունակի ելույթը Հայաստանի առաջնությունում

Հայաստանի շախմատի առաջնության մասնակից Զավեն Անդրիասյանը չի շարունակի ելույթն երկրի առաջնությունում։ Այս մասին հայտնում է գրոսմայստերը:

«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով չեմ շարունակի ելույթս Հայաստանի առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հայաստանի շախմատի առաջնությունում մինչ այս կայացել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Մանուէլ Պետրոսյանն է:

  • Կիսվել: