ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Յուրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. ՀՖՖ արձագանքը

Յուրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. ՀՖՖ արձագանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանել տեղեկությունները, թե հնարավոր է` ռուսաստանցի մարզիչ Սերգեյ Յուրանը գլխավորի երկրի ազգային հավաքականը, «Матч ТВ»-ին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։
 
«РБ Спорт»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ-ն դիտարկում է 55-ամյա Յուրանի թեկնածությունը։ Ինքը՝ մարզիչը, նշել է, որ հետաքրքրված է Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությամբ, սակայն այս հարցով իր հետ կապ չեն հաստատել։
Երեկ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ներկայումս բանակցություններ է վարում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է 2024 թվականի հոկտեմբերից` Ալեքսանդր Պետրակովի հրաժարականից հետո։

  • Կիսվել: