ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է

Ուֆայում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։ Այսօր իրենց մեկնարկային հանդիպումներ են անցկացրել Հայաստանը ներկայացնող ազատ ոճային երեք ըմբիշ։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 1/4 եզրափակչում, գերլարված պայքարում Մանվելը հաղթել է իրանցի ըմբիշին։

Իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը 1/4-ում պարտվել է մոլդովացի ըմբիշին: 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը 1/4-ում պարտվեց ամերիկացի մրցակցին:


Աշխարհի առաջնություն․ Ուֆա 2021․ Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը

 


Ազատ ոճ


57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Դավիթ Մարգարյան
70 կգ Նարեկ Հարությունյան
74 կգ Արմեն Մուսիկյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան


Հունահռոմեական ոճ


55 կգ Գառնիկ Հովհաննիսյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Գևորգ Սուքիասյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Սամվել Գրիգորյան
82 կգ Կարեն Խաչատրյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ռազմիկ Քուրդյան


Երիտասարդական ԱԱ-ն կկայանա 16-22-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքում։

 

  • Կիսվել: