շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախեց աշխարհի չեմպիոնին և անցավ հաջորդ փուլ

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախեց աշխարհի չեմպիոնին և անցավ հաջորդ փուլ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը` պայքարը սկսելով 1/8 եզրափակչից։

Նա 18-10 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանը կմրցի Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը, պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին՝ ավելի ուշ, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին:

 

  • Կիսվել: