հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

70 կգ քաշային Արման Անդրեասյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում հաղթել է սփոփիչ գոտեմարոտւմ և բրոնզե մեդալը կվիճարկի վրացի աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբի Յակուբաշվիլիի հետ:

Անդրեսյանը վրացի ըմբիշի հետ հանդիպել էր այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում և հավասար պայքարում 1:2 հաշվով զիջել էր մրցակցին, փոխանցում է armsport-ը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 57 կգ քաշային 1/16-րդ եզրափակչում ուժերն է չափել Հյս. Մակեդոնիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Վլադիմիր Եգորովի հետ և զիջել 5-7:

Խնձրցյանը մինչև վերջին վայրկյանները հաղթում էր Եվրոպայի գործող չեմպիոնին, սակայն վերջին պահին կորցրել է առավելությունը և պարտվել: Եթե Եգորովը հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

  • Կիսվել: