WTA․ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ
Աշխարհի 119-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։ Հիվանդության պատճառով 2 ամսից ավելի բաց թողած թենիսիստուհին առաջին շրջանում մրցել է աշխարհի 191-րդ ռակետ, Վրաստանի ներկայացուցիչ Եկատերինա Գորգոձեի հետ եւ պարտվել է 3։6, 3։6 հաշվով:
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում պարտություն կրելուց հետո Էլինա Ավանեսյանը մրցաշարի չէր մասնակցել։
Սեպտեմբերին Էլինա Ավանեսյանը հայտնել էր, որ մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով կարիերայում դադար է վերցնում։


