WTA. Էլինա Ավանեսյանը 49-րդն է
Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 5 աստիճան եւ 49-րդն է։
Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է, որը պարտվել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։ Տիտղոսը նվաճած ամերիկացի Մեդիսոն Քիզը բարձրացել է 7 աստիճան եւ 7-րդն է։
WTA, հունվարի 27
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8956 միավոր
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 8770
3 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6538
4 (4). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5289
5 (7). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 4893
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4861
7 (14). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ)՝ 4680
8 (5). Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 4095
9 (8). Էմմա Նավարո (ԱՄՆ)՝ 3709
10 (12). Պաուլա Բադոսա (Իսպանիա)՝ 3608